Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երախտագիտության մեդալով է պարգեւատրել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին:
Մեդալը հանձնվել է Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:
«Ինձ համար մեծ պատիվ է: Ֆրանսիան էլ Պատվո լեգիոնի շքանշան է շնորհել ինձ: Գիտեմ, որ պետական պարգեւները շատ կարեւոր են: Այս շքանշանը կկրեմ պատվով ու հպարտությամբ: Այն նոր խթան է երկրի համար, շատ ուրախ եմ այդ երկրի ներկայացուցիչը լինելու համար»,- ասել է Ջորկաեֆը:





















