Ապրիլ 27, 2024
4485 դիտում

«Փյունիկը» հաղթահարել է Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլը


Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik


Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 2։0 հաշվով արտագնա խաղում առավելության է հասել մակեդոնական «Վարդարի» նկատմամբ։

Հանդիպման 2 գոլերն էլ խփել է Բաքար Բալդեն՝ մրցակցի դարպասը գրավելով 85-րդ ու 88-րդ րոպեներին։

Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւն ընդգծել է, որ ինչպես խոստացել էին, ավելի լավ հանդիպում են անցկացրել, քան Երեւանում:

«Շնորհակալ եմ իմ ֆուտբոլիստներին, որոնք իրենց հանձնարարված կարգադրություններն այդքան ճիշտ կատարեցին։ Նրանք երկար համբերեցին ու օգտագործեցին պահը։ Հայկական ֆուտբոլում մեծ փոփոխություններ են կատարվում։ Իսկ մենք քայլ առ քայլ առաջ ենք գնում։ Ուրախ կլինեմ եւս մեկ քայլ անել։ Հաջորդ մրցակիցը ղազախական  «Տոբոլն» է, որը խաղում է 5 պաշտպանով։ Պարզ է, որ նրանք զգուշավոր ֆուտբոլ են ցուցադրելու»,- մարզչի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին