Ապրիլ 30, 2024
2950 դիտում

Վենգեր. «Արսենալի» պատճառով մերժել եմ լավագույն ակումբներին


Լուսանկարը` squawka.com


«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանուն թիմի մեծ զոհողությունների է գնացել:

Նա խոստովանել է, որ Լոնդոնում մնալու համար մերժել է աշխարհի լավագույն ակումբներին:

 

«Միշտ հարգել եմ իմ պայմանագրերը ու հենց այդ պատճառներով էլ մերժել եմ շատերին: Նույնը կանեմ նաեւ հիմա, միշտ կենտրոնացած եմ ու մտածում եմ հաջորդ խաղում հաղթելու մասին»,- Վենգերի խոսքերը մեջբերում է  Marca-ն:

 

«Արսենալում» նա աշխատում է 1996 թվականից ու թիմի հետ տիրացել է 17 տիտղոսի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին