Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ միշտ սիրել է «Արսենալի» ֆուտբոլային փիլիսոփայությունն ու երազել մի օր հանդես գալ այդ ակումբի կազմում:
«Միշտ էլ սիրել եմ, թե ինչպես է խաղում «Արսենալը», ինչպես է Արսեն Վենգերը ղեկավարում թիմը: Այստեղ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ են եղել, որոնց հետ նա շատ լավ է աշխատել ու ովքեր իրենց հրաշալի են դրսեւորել: Իհարկե, ես շատ էի սիրում Տիերի Անրիի խաղը, միգուցե նաեւ դրա պատճառով եմ ես միշտ աջակցել «Արսենալին»,-ասել է Մխիթարյանը:
Կիսապաշտպանը նշել է, որ նա իրեն ազատ է զգում դաշտի ցանկացած մասում, խաղի ժամանակ չի մնում միայն մեկ դիրքում, այլ սիրում է անընդհատ շարժվել ու օգտակար լինել թիմակիցներին:
«Ես իմ մասին շատ բան չեմ ասի, երկրպագուները կճանաչեն ինձ, երբ կխաղամ «Արսենալի» կազմում: Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ սկսեմ մարզումներս»,-նշել է նա:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: