Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգը:
8-րդ անգամ այդ տիտղոսը նվաճել է Հենրիխ Մխիթարյանը, որը վաստակել է 190 միավոր:
2017-ին Մխիթարյանը ՄՅՈւ-ի կազմում նվաճել է Եվրոպայի Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում:
«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում եմ այդ կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Հուսով եմ, որ 2018 թվականը բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար եւ Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու», - Մխիթարյանի խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ի կայքը:
Լավագույնների եռյակում երկրորդ տեղը գրավել է «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, երրորդ՝ «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:
Mediamax Sport-ի ներկայացրած եռյակն ունեցել է հետեւյալ տեսքը՝ Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Տիգրան Բարսեղյան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: