Ապրիլ 30, 2024
5896 դիտում

ՄՅՈւ-ն Անգլիայի առաջնությունում շարունակում է հաղթարշավը


Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com

Լուսանկարը` manutd.com


«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնությունում շարունակում է հաղթարշավը: Այս անգամ թիմը հյուրընկալվելիս գոլառատ խաղում 4:2 հաշվով ուժեղ է եղել «Ուոթֆորդից»:

ՄՅՈւ-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Էշլի Յանգը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Անտոնի Մարսիալն ու Ջեսսի Լինգարդը:

Հենրիխ Մխիթարյանն այդ խաղին հայտավորված չի եղել, նա մնացել է Մանչեսթերում:

«Մենք պետք է 7 գնդակ խփեինք, վտանգավոր էինք գործում բոլոր 90 րոպեների ընթացքում: Դեռ առաջին խաղակեսում կարող էինք հանդիպման ելքը վճռել: Լավ դիմակայություն ստացվեց, մրցակիցն էլ թիմային հիանալի որակներ ցույց տվեց»,- նշել է ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Թիմը վաստակել է 32 միավոր ու մրցաշարային աղյուսակում շարունակում է 2-րդը լինել: Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է 37 միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին