Մոսկվայում հավաքված ֆուտբոլային աստղերը ներկայացրել են 2018 թվականի Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը:
Լեո Մեսսին, Զինեդին Զիդանը, Կական, Ալեսանդրո Դել Պիերոն, Խաբի Ալոնսոն, Լուկաշ Պոդոլսկին խոստովանել են, որ գնդակի դիզայնը եւ գունային համադրությունը հրաշալի է արված:
«Telstar 18» անվանումը ստացած գնդակը պատրաստվել է Adidas ընկերության կողմից: Այն «Telstar» գնդակի ոճով է, որն Adidas-ի կողմից պատրաստվել էր 1970 թվականի Աշխարհի առաջնության համար: Անվանումը «star of television»-ի (հեռուստատեսության աստղ) կրճատված տարբերակն է:
Աշխարհի առաջնությունը կայանալու է հաջորդ տարվա հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: