Մայիս 05, 2025
4110 դիտում

Իբրահիմովիչի բժիշկը խորհուրդ է տալիս չշտապել վերադառնալ խաղադաշտ


Լուսանկարը` thesun.co.uk


«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի բժիշկը խորհուրդ է տվել չշտապել վերադառնալ խաղադաշտ:

Բժիշկ Ֆրեդդի Ֆուն, ով վիրահատել է ֆուտբոլիստին, կարծում է, որ վերականգնողական փուլը պետք է հետաձգել:

 

«Զլատանը շատ ուժեղ է, սակայն ֆուտբոլն ագրեսիվ մարզաձեւ է: Որպես բժիշկ ուզում եմ, որ աստճանաբար վերականգնվի ու վերադառնա ֆուտբոլ միայն այն ժամանակ, երբ լիովին պատրաստ կլինի: Շատ դեպքեր են գրանցվել, երբ մարզիկները շտապել են ու վատ հետեւանքներ են եղել»,- ասել է բժիշկը:

 

Ավելի վաղ շվեդ ֆուտբոլիստը նշել էր, որ վերադառնալու է ավելի ուժեղ, քան առաջ:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին