«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, որի թիմը 1:3 հաշվով Երեւանում պարտվեց ԲԱՏԷ-ից ու դուրս մնաց ՉԼ-ի երկրորդ փուլից, խոստովանել է, որ մրցակիցն օգտվեց իրենց սխալից ու հասավ առավելության:
Նա նշել է, որ պարտությունից հետո արդարացում չի լինում, սակայն իրենք անմնացորդ նվիրվել են:
«Մենք ունեինք խնդիրներ կազմի ընտրության հարցում, մանրունքները գումարվում են ու դառնում մեծ սխալ: Եթե 1:0 հաշիվը կարողանայինք պահել մինչեւ առաջին կեսի ավարտը, ապա այլ խաղի ականատես կլինեինք: Իմ թիմն արեց առավելագույնը, բայց դեռ չենք հասել այն մակարդակին, որ սխալներ թույլ չտանք»,- ասել է մարզիչը:
Ըստ նրա` «Ալաշկերտն» անցած տարվա համեմատ աճ է գրանցել. «Մենք երկրորդ տարին է մասնակցում ենք Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլին: Ես գտնում եմ, որ աճել ենք, բայց ինձ համար պարտությունից հետո ոչ մի արդարացում չկա: Մենք դուրս էինք եկել պայքարելու համար, շնորհակալ ենք, որ այսքան երկրպագուներ էին եկել ու աջակցում էին մեզ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: