«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի առաջին խաղում 1:0 հաշվով «Սանտա Կոլոմային» հաղթելուց հետո ասել է, որ ինքն ավելին է սպասել իր թիմից:
«Նման պաշտպանությունը կոտրելու համար պետք էր ագրեսիվություն, որն այսօր իմ թիմում չկար: Կիսապաշտպանությունում վատ խաղացինք, ու ես ավելին էի սպասում: Պատասխան խաղում «Ալաշկերտն» ավելի պատրաստ կլինի, չնայած, կարծում եմ, որ կրկին փակ ֆուտբոլ կտեսնենք մրցակցի կողմից: Դեռ 4-5 օր ունենք, տեսնենք, թե ովքեր կլինեն հիմնական կազմում»,- նշել է Խաշմանյանը:
Մարզիչն ասել է, որ փոխարինման մտած Արտակ Գրիգորյանը խաղի ընթացքում քիթը կոտրել է ու հիմա հիվանդանոցում է: Ֆուտբոլիստը պատասխան խաղում հանդես չի գա:
Թիմերի երկրորդ խաղը կկայանա մեկ շաբաթ անց Անդորրայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: