Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ավարտել է բանակցությունները ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված:
Ինչպես հայտնում է ՀՖՖ կայքը, նոյեմբերի 1-ից Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, շվեյցարական «Ցյուրիխ-2» թիմի գլխավոր մարզիչ 44-ամյա Արթուր Պետրոսյանը կստանձնի թիմի մարզչի պաշտոնը:
Արթուր Պետրոսյանն արդեն աշխատել է հավաքականի հետ որպես ֆիզիկական պատրաստության մարզիչ, երբ գլխավոր մարզիչը Բեռնար Շալանդն էր:
Պետրոսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես է եկել 1992-2004 թվականներին: Նա թիմի լավագույն ռմբարկուների ցանկում է՝ 11 գնդակով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: