Մայիս 15, 2025
3654 դիտում

France Football-ը փոխել է Ոսկե Գնդակի շնորհման ձեւաչափը


Լուսանկարը` http://static.independent.co.uk/


Ֆրանսիական France Football-ը փոխել է լավագույն ֆուտբոլիստին Ոսկե Գնդակ հանձնելու ձեւաչափը:

Հայտնի հանդեսը մի քանի շաբաթ առաջ դադարեցրել էր համագործակցությունը ՖԻՖԱ-ի հետ եւ որոշել, որ այսուհետ, ինչպես նախկինում էր, մրցանակը հանձնելու է առանց ֆուտբոլային այդ կառույցի միջամտության: Քվեարկելու իրավունք են ունենալու միայն լրագրողները, մարզիչներն ու ֆուտբոլիստներն այլեւս չեն մասնակցի այդ արարողակարգին:

Այսպես, այս տարի Ոսկե Գնդակի համար կպայքարի 23 կամ 30 ֆուտբոլիստ: France Football-ը չի հայտնի մրցանակին հավակնող եզրափակիչ մտած երեք ամենառեալ թեկնածուի անունը: Ամեն բան կիմացվի միայն մրցանակաբաշխության ժամանակ:

Հաղթողի անունը հայտնի կդառնա ոչ թե հունվար ամսին, ինչպես տեղի էր ունենում վեջին վեց տարվա ընթացքում, այլ դեկտեմբերին, երբ կավարտվի ֆուտբոլային մրցաշրջանի առաջին հատվածը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին