Մայիս 10, 2025
3510 դիտում

Ռոնալդուն 2-րդ անգամ դարձել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Պարգեւատրման արարողությունը կայացել է Մոնակոյում:

Ռոնալդուն այս տարի «արքայական ակումբի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, իսկ հավաքականի կազմում դարձել ԵՎՐՈ-2016-ի ոսկե մեդալակիր: Պորտուգալացին դարձել է 51 գոլի հեղինակ «Ռեալի» եւ 3 անգամ էլ աչքի է ընկել ազգային թիմի կազմում:

Հաղթողին որոշել է հատուկ ժյուրին, որը կազմված է սպորտային լրագրողներից եւ ՈւԵՖԱ-ի ազգային ասոցացիաների ներկայացուցիչներից:

Ավելի վաղ երկու անգամ Եվրոպայի լավագույնի կոչմանն արժանացել է Լեո Մեսսին (2011 եւ 2015 թթ.), Անդրես Ինիեստան (2012 թ.), Ֆրանկ Ռիբերին (2013 թ.) եւ Ռոնալդուն (2014 թ.):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին