«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի ֆուտբոլիստ է, եւ ինքն ուրախ է, որ նա համալրել է իր գլխավորած թիմը:
«Մխիթարյանը ճանաչվեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ, իսկ սա շատ բան է նշանակում: Նա ֆանտաստիկ խաղացող է, եւ ես նրա մեջ գնահատում եմ այն, որ, չլինելով հարձակվող, կարողանում է այդքան շատ գոլեր խփել: Մեկ մրցաշրջանում նրա գոլերի ու փոխանցումների թիվն անհավանական բարձր է»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Մարզիչն ընդգծել է, որ հայ ֆուտբոլիստը ստեղծագործ խաղացող է, ինչի կարիքը մանչեսթերյան ակումբն ունի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: