Մայիս 12, 2025
6624 դիտում

Ռոման Բերեզովսկին որոշել է ավարտել կարիերան


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին որոշում է կայացրել 40 տարեկանում ավարտել կարիերան:

«Հիմա ես աշխատում եմ «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբում, աստիճանաբար հունի մեջ եմ ընկնում: Խոստովանեմ, որ ամեն ինչ անսպասելի տեղի ունեցավ: Ես պլանավորում էի խաղալ ազգային հավաքականում, սակայն պորտուգալացիների հետ հանդիպումից հետո ծրագրերս փոխվեցին»,- nvspb.ru-ին ասել է դարպասապահը:

Բերեզովսկու խոսքով, վերջին ժամանակներս Հայաստանի ընտրանին թույլ արդյունք է ցույց տալիս, ու մեղքի մեծ բաժինը նա իր վրա է վերցնում, քանի որ խաղերի մեծ մասում հաշվի մեջ առաջ լինելով, թիմը գոլեր է բաց թողել. «Մենք կորցնում էինք խաղի թելն ու կարեւոր 3 միավոր: Եթե ուրիշը գրավի իմ տեղը, հնարավոր է, հավաքականի համար դա ավելի լավ լինի: Պետք է շուրջը կատարվող ամեն ինչին լավատեսորեն նայել, ավելի լավ է հեռանկարային մարզիչ լինել, քան ծերացող մարզիկ»:

Դարպասապահը նշել է, որ ազգային ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հոսեփյանը դեռ հույսեր է կապում իր հետ, բացի այդ էլ ինքն էլ չի ցանկանում հեռանալ թիմից, որը վաղուց հարազատ է դարձել: «Ես 19 տարի հանդես եմ եկել հավաքականում, միշտ զգացել եմ երկրպագուների, թիմակիցներիս ու մարզիչների ջերմ վերաբերմունքը: Համոզված եմ, որ ամեն դեպքում մենք կշարունակենք համագործակցությունը»,- ընդգծել է Բերեզովսկին:

Նա նշել է, որ հրաժեշտի խաղ կունենա ու հայ երկրպագուներին կհայտնի իր ամենաջերմ շնորհակալությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին