Մայիս 19, 2025
3606 դիտում

72 հայ ֆուտբոլիստներ հավակնում են «Տարվա լավագույնի» կոչմանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» եւ «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը:

Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են հավաքականի կազմում այս տարի ելույթ ունեցած բոլոր ֆուտբոլիստները: Թեկնածուներ են ներկայացրել նաեւ երիտասարդական հավաքականն ու Հայաստանի Բարձրագույն խմբի ակումբները: Ընդհանուր առմամբ, ցուցակում տեղ են գտել 72 ֆուտբոլիստների անուններ:

«Լավագույն մարզչի» անվանակարգում էլ հայտավորված են 15 մարզիչներ, որոնց թվում է հավաքականի ղեկը ստանձնած Բեռնար Շալանդը:

Քվեարկությունը տեւելու է մինչեւ դեկտեմբերի 17-ը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին