Հուլիս 12, 2025
149 դիտում

Աշխարհի գավաթի 3-րդ փուլ անցնելու համար հայերը կպայքարեն թայ-բրեյքում


Լուսանկարը` flickr.com


Կանանց շախմատի Աշխարհի գավաթի երկրորդ փուլի դասական երկրորդ պարտիաներն ավարտվել են։

Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել Ալեքսանդրա Մալտեւսկայայից (Լեհաստան), իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել Անտոնետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ։ 

Զույգերի հանդիպումների ընդհանուր հաշիվը դարձել է 1։1։ Հաղթողին որոշելու համար նրանք այսօր ուժերն են չափելու արագ եւ կայծակնային շախմատի թայ-բրեյքում։

Աշխարհի գավաթն անցկացվում է Բաթումիում նոկաուտ համակարգով, պարտվողները լքում են պայքարը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին