Բաթումիում մեկնարկել է կանանց շախմատի Աշխարհի գավաթը։
Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկային պարտիայում հաղթանակ են տոնել։
Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան) նկատմամբ, իսկ Լիլիթ Մկրտչյանն ուժեղ է եղել Լինա Նասրից (Ալժիր)։ Շախմատիստների միջեւ երկրորդ դիմակայութունը կկայանա այսօր։
Աշխարհի գավաթն անցկացվում է նոկաուտ համակարգով, որը բաղկացած է 7 խաղափուլից։ Շախմատիստները միմյանց դեմ մրցելու են երկու դասական պարտիայում, իսկ այն հավասար ավարտվելու դեպքում կկայանա թայ-բրեյք։
Շախմատիստները պայքարելու են նաեւ Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճելու համար։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: