Հռոդոսում այսօր կավարտվի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը։
Վերջին տուրից առաջ Եվրոպայի չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճել է Թեոդորա Ինյաչը (Սերբիա)։ Նա 10 տուրում վաստակել է 9 միավոր եւ անկախ վերջին տուրի արդյունքներից՝ դարձել է ոսկե մեդալակիր։
10–րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը ոչ–ոքի է խաղացել Աննա Ուշենինայի (Ուկրաինա) հետ եւ 7 միավորով զբաղեցնում է 7–րդ հորիզոնականը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից ամենաբարձր տեղում ընթանում է Էլինա Դանիելյանը, որը 6,5 միավորով նահանջել է 16–րդ հորիզոնական։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: