Ապրիլ 20, 2025
143 դիտում

Էլինա Դանիելյանը հաղթել է ու բարելավել դիրքերը ԵԱ-ում


Լուսանկարը` EWCC


Հռոդոս կղզում ավարտին է մոտենում կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։

Հայ մասնակիցներից երկուսը շարունակում են պայքարել մրցանակային տեղերի համար։ 9 տուրից հետո Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը 6,5-ական միավոր են վաստակել եւ կիսում են 3-9-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշներով նրանք 5-րդ ու 6-րդ տեղերում են։

Դանիելյանը երեկ հաղթել է սերբ Ադելա Վիլիկիչին, իսկ Մկրտչյանը պարտություն կրել Տեոդորա Ինյակիից (Սերբիա), որը 8 միավորով առաջատարն է։

Այսօր կայանալու են նախավերջին տուրի պարտիաները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին