Ապրիլ 20, 2025
139 դիտում

ԵԱ-ում Հայաստանի 5 շախմատիստ մեկնարկել է հաղթանակով


Լուսանկարը` FIDE


Հռոդոսում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։

Երեկ կայացել է առաջին տուրը, որի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տոնել 5-ը։

Մեկական միավոր են վաստակել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը եւ Սուսաննա Գաբոյանը։ Նրանք բազմաթիվ այլ շախմատիստների հետ կիսում են առաջին հորիզոնականը։

Եվրոպայի առաջնությունն ընթանում է շվեյցարական մրցակարգով՝ 11 տուրով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին