Ապրիլ 20, 2025
153 դիտում

ԵԱ․ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել առաջատարի հետ


Լուսանկարը` Մեդիամաքս


Ռումինական Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։

6-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի ներկայացուցիչ Դանիլ Յուֆայի հետ։ Հովհաննիսյանը 5 միավորով եւ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Յուֆան նրանից առաջ է կես միավորով։

Գաբրիել Սարգսյանը միավորները կիսել է Արյան Տարիի (Նորվեգիա) հետ։ Նրանք եւս վաստակել են 5-ական միավոր։ Սարգսյանն ընթանում է 6-րդ տեղում։

Առաջնությունում այսօր հանգստյան օր է, վաղը կկայանան 7-րդ փուլի հանդիպումները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին