Ռումինիայում շարունակում է ընթանալ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
Երեկ մասնակիցներն անցկացրել են 4-րդ տուրի պարտիաները: Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են 3,5-ական միավոր ու առաջատարին ընդամենը 0,5 են զիջում: Առաջին տեղում 4 միավորով հաստատվել է Դանիիլ Յուֆան (Իսպանիա):
Սարգսյանը 4-րդ տուրում ուժեղ է եղել Ֆելիքս Բլոհբերգերից (Ավստրիա), իսկ Հովհաննիսյանն առավելության հասել իսպանացի Ալվար Ալոնսո Ռոսելի նկատմամբ:
Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ Արթուր Դավթյանը 3-ական միավոր ունեն:
Առաջնությունն այս տարի մասնակցում են 40 երկրի մոտ 400 շախմատիստներ:




















