Ապրիլ 20, 2025
155 դիտում

Շանթ Սարգսյանը վստահ գլխավորում է Տաշքենդի մրցաշարը


Լուսանկարը` Մեդիամաքս


Տաշքենդում շարունակվում է շախմատի Al-Beruniy մրցաշարը, որն ընթանում է շրջանաձեւ մրցակարգով։

3-րդ տուրում Շանթ Սարգսյանը հաղթել է Աբդիմալիք Աբդիսալիմովին (Ուզբեկստան) եւ վաստակել 3 միավոր։ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է խաղացել ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող Վլադիսլավ Արտեմիեւի հետ։

Սարգսյանը 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Մարտիրոսյանը 2,5 միավորով 2-րդն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին