Դեկտեմբեր 21, 2024
194 դիտում

Սարգսյանը Qatar Masters Open-ի 7-րդ տուրում գրանցել է ոչ-ոքի արդյունք


Լուսանկարը` Մեդիամաքս


Qatar Masters Open-ը, որը տեղի է ունենում Դոհայում, մոտենում է ավարտին։

Մրցաշարի 7-րդ տուրում Շանթ Սարգսյանը հանդիպել է Արջուն Էրիգայսիին (Հնդկաստան) եւ ոչ-ոքի ավարտել պարտիան։

Այդ տուրից հետո հայ շախմատիստը վաստակել է 6 միավոր եւ շարունակում է լինել առաջատարը։ Նույնքան միավոր ունի նաեւ ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող Անդրեյ Եսիպենկոն, որը լրացուցիչ ցուցանիշներով զիջում է առաջատարին։

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Սարգսյանը սեւ խաղաքարերով մրցելու է հենց Եսիպենկոյի դեմ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին