Դեկտեմբեր 21, 2024
343 դիտում

ԵԱ. Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու առաջատարների թվում է


Լուսանկարը` europechess.org


Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Հայ շախմատիստներից առաջատարների թվում է Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 3 հաղթանակ է տարել: Վերջին դիմակայությունում նա հաղթել է ադրբեջանցի Միսրաթդին Իսկանդարովին:

Արամ Հակոբյանը վաստակել է 2,5 միավոր, իսկ մի խումբ շախմատիստներ՝ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Բենիկ Ագասարովը, Էրիկ Գասպարյանը եւ Դավիթ Գեւորգյանն ունեն 2-ական միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին