Դեկտեմբեր 21, 2024
234 դիտում

Էլինա Դանիելյանն առաջադիմել է ՖԻԴԵ-ի աղյուսակում


Լուսանկարը` FIDE


ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբեր ամսվա թարմացված վարկանշային աղյուսակները։

Տղամարդկանց ցուցակում Հայաստանը 3-ի ներկայացուցիչ ունի: Ամենաբարձր տեղը զբաղեցնում է հավաքականի առաջին համար Հայկ Մարտիրոսյանը, որը 2676 միավորով 52-րդն է։ Շանթ Սարգսյանն ընթանում է 70-րդ (2655), իսկ Գաբրիել Սարգսյանը՝ 96-րդ (2640) տեղերում։

Կանանց աղյուսակում էլ 3 հայ շախմատիստ կա: Էլինա Դանիելյանը 2396 միավորով բարձրացել է 54-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը (2388)՝ 59-րդ, իսկ Աննա Սարգսյանը (2361) նահանջել 80-րդ։

ՖԻԴԵ-ի աղյուսակները գլխավորում են նորվեգացի Մագնուս Կարլսենն (2831) ու չինացի Հոու Յիֆանը (2633):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին