Դեկտեմբեր 21, 2024
146 դիտում

Անդրեասյան. 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվելը մեծ պատասխանատվություն ու պատիվ է


Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ


Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային Օլիմպիադային:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գեւորգյանը:

Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել հաջող մրցելույթների համար եւ շնորհավորել գրանցած արդյունքների առիթով: Նա ընդգծել է, որ շախմատն առանձնահատուկ նշանակություն ունի հանրության շրջանում, հատկապես, երբ սկսել է դասավանդվել հանրակրթական դպրոցներում:

Լուսանկարը` ԿԳՄՍ


Նախարարն անդրադարձել է նաեւ պատանի շախմատիստների հաջող մասնակցությանը արագ եւ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում. «Նշանակում է, որ նաեւ արդյունքների կայունություն ու շարունակականություն ունենք: Մեր երեխաները ցույց են տալիս, որ մեծ վստահությամբ կարող ենք այդ մասին խոսել»:

Անդրեասյանը Հայաստանի շախմատի հավաքականի մարզիկներին ու մարզիչներին շնորհավորել է ՖԻԴԵ-ի կողմից 100-ամյակի լավագույն թիմ ճանաչվելու առթիվ.

«Սա մեծ պատասխանատվություն ու պատիվ է: Վստահ եմ՝ դարի լավագույն թիմի անվան ներքո հանդես գալը հետագայում յուրաքանչյուրիդ համար լրացուցիչ պատասխանատվություն է լինելու: Կարեւոր է, որ շարունակական աշխատանքը գնահատվում է ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգայնորեն ճանաչելի է դարձնում Հայաստանը՝ որպես շախմատային երկիր»:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մի շարք հարցերի՝ կապված մարզիկների հանդերձանքի եւ տեխնիկական հագեցվածության: Քննարկվել են նաեւ մրցումների նախապատրաստական աշխատանքների և տեխնիկական հագեցվածության բարելավմանը վերաբերող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին