Սեպտեմբեր 18, 2024
419 դիտում

Համաշխարհային Օլիմպիադա․ Հայաստանի թիմերը կրկին հաղթանակ են տոնել


Լուսանկարը` Flickr.com


Հայաստանի շախմատի հավաքականները Բուդապեշտում ընթացող համաշխարհային Օլիմպիադայում կրկին հաղթանակներ են տոնել։

Կանանց պայքարում հայ շախմատիստները կրկին գրանցել են 4։0 հաշիվ՝ այս անգամ ուժեղ լինելով Մեքսիկայից։ Թիմին մեկական միավոր են բերել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը։

Վաստակած թիմային 4 միավորով կանանց ընտրանին լրացուցիչ ցուցանիշներով ընթանում է 4-րդ տեղում։ Այսօր մրցակիցը Հունգարիայի 2-րդ թիմն է։

Տղամարդկանց ընտրանին 3։1 հաշվով ուժեղ է եղել Անդորրայից։ Հաղթանակներ տոնել են Հայկ Մարտիրոսյանն ու Կարեն Գրիգորյանը, իսկ Շանթ Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել։ Հայերն այսօր ուժերը չափելու են Բրազիլիայի հավաքականի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին