Սամարղանդում ավարտված արագ շախմատի Աշխարհի չեմպիոն է դարձել Մագնուս Կարլսենը:
Նորվեգացին 13 տուրում վաստակել է 10 միավոր ու ցույց տվել լավագույն արդյունքը: 2-րդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Ֆեդոսեւին (Սլովակիա) նա շրջանցել է 0,5 միավորով:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Շանթ Սարգսյանը, որը 8 միավորով 43-րդն է, ապա նրան հաջորդում է 7,5 միավոր ունեցող Տիգրան Պետրոսյանը:
Կանայք 11 տուր են խաղացել եւ լրացուցիչ ցուցանիշներով ոսկե մեդալակիր է դարձել Անաստասիա Բոդնարուկը, 3 շախմատիստուհիներ 8,5-ական միավոր են վաստակել: Էլինա Դանիելյանը 6,5 միավորով 35-րդն է, իսկ Սուսաննա Գաբոյանը 6-ով՝ 42-րդը:
Այսօրվանից 50 երկրների 350 մասնակիցները պայքարը սկսելու են կայծակնային շախմատի ԱԱ-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: