Հունվար 22, 2025
1416 դիտում

Հայկ Մարտիրոսյանը ՖԻԴԵ-ի աղյուսակում բարձրացել է 40-րդ տեղը


Լուսանկարը` FIDE


ՖԻԴԵ-ն հրապարակել է այս ամսվա դասակարգման աղյուսակները։

Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Ամենաբարձր հորիզոնականում Հայկ Մարտիրոսյանն է, նա 2650 միավորով բարձրացել է 40-րդ տեղը:

 

Գաբրիել Սարգսյանը 2686 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը: Հրանտ Մելքումյանը (2650) ընթանում է 92-րդ տեղում, իսկ Կարեն Գրիգորյանը (2643)` 99-րդ: Առաջատարը Մագնուս Կարլսենն է, որն ունի 2839 միավոր:

Կանանց դասակարգման ցանկում 3 շախմատիստներ են: Էլինա Դանիելյանը (2416) 44-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2389)՝ 60-րդը, իսկ Աննա Սարգսյանը (2364)՝ 82-րդը։ Առաջատարն Աշխարհի կրկին չեմպիոն Հոու Յիֆանն է 2628 միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին