Ապրիլ 20, 2024
637 դիտում

Շախմատի ԵԱ-ում Հայաստանի մասնակիցներից լավագույն արդյունքը Լիլիթ Մկրտչյանինն է


Լուսանկարը` FIDE


Կանանց շախմատի Եվրոպայի առաջնությունում, որն ընթանում է Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում, կայացել է 3-րդ տուրը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը: Նա սպիտակ խաղաքարերով հաղթել է Միհաելա Սանդուին (Ռումինիա) եւ 2,5 միավորով ընթանում է 13-րդ տեղում: Նա առաջատարներից հետ է կես միավորով:

Էլինա Դանիելյանը եւս ունի 2,5 միավոր, իսկ Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը՝ 2-ական:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին