Ապրիլ 26, 2024
683 դիտում

Մարիամ Մկրտչյանը շախմատի ԵԱ-ի առաջատարների թվում է


Լուսանկարը` worldyouth2022.com


Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 2-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից վստահ է ելույթ ունենում Մարիամ Մկրտչյանը: Նա 2-րդ հաղթանակը տարել է ուկրաինացի Իրինա Պետրովայի նկատմամբ: Մկրտչյանը վաստակել է 2 միավոր եւ մի խումբ շախմատիստների հետ առաջատարների թվում է:

1,5-ական միավոր ունեն Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: Դանիելյանն ուժեղ է եղել Աննիկա Ֆրոեվիսից (Ավստրիա), իսկ Մկրտչյանը միավորը կիսել 1 Վիկտորիա Ռադեւայի (Բուլղարիա) հետ:

Այս տարի առաջնությանը մասնակցում են 35 երկրի 140 շախմատիստներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին