Չեննայում այսօր ավարտվեց շախմատի 44-րդ Համաշխարհային Օլիմպիադան:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը մինչեւ վերջ պայքարում էր չեմպիոնության համար, արժանացավ արծաթե մեդալների:
Առաջնության պաշտոնական կայքի եթերում մեկնաբաններից գրոսմայստեր Միհայիլ Մարինն ասել է հետեւյալը. «Հայաստանի հավաքականի մասին ես խոսում էի Վիշի Անանդի հետ:
Նա ասաց, որ հայերը միշտ էլ լավ թիմ են ունեցել: Թվում էր, թե Լեւոն Արոնյանի հեռանալուց հետո որակական փոփոխություն կլինի: Սակայն հայերը ցույց են տալիս, որ պայքարող են, որովհետեւ իսկական թիմ են»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: