Մայիս 15, 2024
998 դիտում

«Մենք Իտալիայի չեմպիոններ ենք». «Ինտեր»-ի շքերթը տեւել է 7 ժամ


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter


Օրեր առաջ «Ինտեր»-ը ժամանակից շուտ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումը, եւ երեկ երկրպագուները վերջապես չեմպիոններին մեծարելու հնարավորություն ունեցան:

Միլանի փողոցներն ու Դուոմո տաճարի հրապարակը բազմամարդ էին։ Սիմոնե Ինձագիի թիմի տոնական շքերթը տեւել է 7 ժամ՝ նրանք անցել են կարեւոր փողոցներով ու ողջունել իրենց աջակցած բոլոր երկրպագուներին: Ապա ողջ թիմով բարձրացել են Դուոմոյի պատշգամբներից մեկը, որտեղից ավագ Լաուտարո Մարտինեսը եւ մարզիչ Սիմոնե Ինձագին շնորհակալություն են հայտնել ներկաներին:

Լուսանկարը` FC Inter


«Շնորհակալություն բոլորիդ ու ամեն մեկիդ: Այս ճանապարհի կարեւոր մասն եք եղել: Միասին ենք ամեն ինչի հասել, դուք եւս մեկ ֆուտբոլիստ էիք խաղադաշտում: Շնորհակալություն բոլոր թիմակիցներիս, անձնակազմին, մարզիչներին ու ընտանիքի անդամներին: Բոլորս միասին ենք տանջվել, իսկ հիմա եկեք վայելենք այս պահը, այսօր ոչ մեկը չի քնելու»,- ասել է Մարտինեսը:

Լուսանկարը` FC Inter


Ինձագին էլ խոստովանել է, որ պատշգամբից հիանալի տեսարան է բացվում եւ կարողանում է տեսնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կողքին են եղել. «Արդեն շնորհակալություն եմ հայտնել խաղացողներին, սա արժանի հաղթանակ է բոլորիս համար: Գրկեք միմյանց ու միասին ուրախացեք մեզ հետ, արժանի եք, արժանի ենք: Մենք Իտալիայի չեմպիոններ ենք»։

Լուսանկարը` FC Inter


Օրն իսկապես հետաքրքիր ու անմոռանալի է ստացվել՝ լի հրավառությամբ, շնորհավորանքներով ու ժպիտներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին