Ապրիլ 16, 2024
3271 դիտում

Հայաստանի շախմատի հավաքականն Օլիմպիադայի փոխչեմպիոնն է


Լուսանկարը` FIDE


Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը դարձել է Չեննայում կայացած Համաշխարհային Օլիմպիադայի արծաթե մեդալակիր:

Վերջին տուրում հայ շախմատիստները 2,5:1,5 հաշվով հաղթել են Իսպանիային ու վաստակել թիմային 19 միավոր: 

Հաղթողի կոչման համար նրանց հիմնական մրցակից Ուզբեկստանը նույն հաշվով հաղթել է Նիդերլանդներին ու չեմպիոն հռչակվել 19 միավորով՝ հայերին գերազանցելով լրացուցիչ ցուցանիշներով:

 

Չեննայում կայացած 11 տուրերի ընթացքում Արման Փաշիկյանի գլխավորությամբ հանդես եկած Հայաստանի ընտրանին անհավանական թիմային ոգի ու կամք է ցուցաբերել, հաղթել լարված դիմակայություններում ու պարտություն կրել միայն ուզբեկներից:

 

Արծաթե մեդալակիրներ են դարձել Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին