36780 դիտում

Հայ շախմատիստները կմասնակցեն Աերոֆլոտ օփենին


Լուսանկարը` Մեդիամաքս


Փետրվարի 18-ին Մոսկվայում մեկնարկելու է Աերոֆլոտ օփեն ավանդական միջազգային մրցաշարը։ Այն անցկացվելու է 3 խմբերով՝ A, B եւ C:

Գլխավոր մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանն ու պատանի գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը եւ Շանթ Սարգսյանը։

B մրցաշարում ուժերն են չափելու Հայաստանի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, ինչպես նաեւ միջազգային վարպետ Դավիթ Գեւորգյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին