Նոյեմբեր 28, 2024
2232 դիտում

Հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեց Վան Հաոն


Լուսանկարը` https://iominternationalchess.com


Մեն կղզում ավարտվել է FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը:

Վերջին տուրում Լեւոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ ու, վաստակելով 7,5 միավոր, լրացուցիչ ցուցանիշներով ելույթն ավարտել է 4-րդ տեղում:

Հաղթողը որոշվել է թայ-բրեյքում: Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) ու Վան Հաոն (Չինաստան) վաստակել են 8-ական միավոր: Նրանց միջեւ կայացած պարտիաներում ուժեղ է գտնվել Հաոն ու զբաղեցրել 1-ին տեղը:

Հաղթանակը Հաոյին տվել է նաեւ իրավունք մասնակցել 2020 թվականին Եկատերինբուրգում կայանալիք Հավակնորդների մրցաշարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին