Նոյեմբեր 26, 2024
4673 դիտում

Արոնյան-Մամեդյարով պարտիան ավարտվել է ոչ-ոքի


Լուսանկարը` Grand Chess Tour


Սենթ Լուիսում ընթացող Սինքֆիլդի գավաթն աստիճանաբար հատում է միջնագիծը:

Երեկ կայացել են 5-րդ տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է ավարտել պարտիան Շահրիար Մամեդյարովի (Ադրբեջան) հետ:


Հայ շախմատիստը վաստակել է 2 միավոր ու զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: 3-ական միավորով առաջին տեղը կիսում են Վիշի Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) եւ Դին Լիրենը (Չինաստան):

6-րդ տուրում Արոնյանի մրցակիցը լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին