Ստավանգերում ընթացող Norway Chess Classic-ի ավարտից մեկ տուր առաջ արդեն հայտնի է հաղթողի անունը:
Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) 13 միավորով անհասանելի է դարձել մրցակիցների համար եւ, անկախ վերջին տուրի արդյունքից, գրավել է առաջին հորիզոնականը:
Երկրորդ տեղում 9 միավորով ընթանում է Լեւոն Արոնյանը: 8-րդ տուրում Արոնյանը 0,5:1,5 հաշվով պարտություն է կրել Ֆաբիանո Կարուանայից (ԱՄՆ), սակայն շարունակում է պայքարել երկրորդ տեղում մնալու համար:
Այսօր կկայանան վերջին տուրի դիմակայությունները: Հայ շախմատիստը սեւ խաղաքարերով կմրցի Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: