Մայիս 12, 2025
6990 դիտում

Լեւոն Արոնյանը կմասնակցի 300 հազ. դոլար ֆոնդով Սինքվիլդի Գավաթին


Լուսանկարը` grandchesstour.org


Սենթ Լուիսի արագ ու կայծակնային շախմատի մրցաշարում հանդես գալուց հետո օգոստոսի 17-ից Լեւոն Արոնյանը սկսելու է պայքարը Սինքվիլդի Գավաթում:

300 հազ. դոլար մրցանակային ֆոնդով Grand Chess Tour-ի մրցաշարում ուժերն են չափելու 10 ուժեղագույն շախմատիստներ:

 

Վաղը մեկնարկող առաջին տուրում հայ շախմատիստի մրցակիցն է լինելու Սերգեյ Կարյակինը:

 

Կայանալու են նաեւ Մաքսիմ Վաշիե-Լագրավ-Մագնուս Կարլսեն, Հիկարու Նակամուրա-Վիշվանաթան Անանդ, Շահրիար Մամեդյարով-Ուեսլի Սո, Ֆաբիանո Կարուանա-Ալեքսանդր Գրիշչուկ պարտիաները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին