Մայիս 19, 2024
7311 դիտում

Այսօր Լեւոն Արոնյանը մեկնարկելու է Լյովենի մրցաշարում


Լուսանկարը` norwaychess.no


Grand Chess Tour-ի այս տարվա առաջին փուլը տեղի է ունենալու Բելգիայի Լյովեն քաղաքում:

Հունիսի 12-16-ն ընթացող մրցաշարում ելույթ է ունենալու նաեւ Լեւոն Արոնյանը:

Նրա մրցակիցներն են լինելու Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Հիկարու Նակամուրան, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը եւ Շահրիար Մամեդյարովը:

Մասնակիցները 9 տուր կխաղան արագ շախմատ, 18 տուր՝ կայծակնային: Հունիսի 12-14-ը տեղի կունենան արագ շախմատի պարտիաները, իսկ հունիսի 15-16-ը՝ կայծակնային, հայտնում է շախմատի ֆեդերացիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին