Մայիս 08, 2024
6636 դիտում

Լեւոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին


Լուսանկարը` norwaychess.no


Ստավանգերի կազմակերպիչները հայտնել են այն շախմատիստների անունները, ովքեր հրավիրված են այս տարվա մրցաշարին:

Նրանց թվում է նաեւ մրցաշարի գործող չեմպիոն Լեւոն Արոնյանը: Արոնյանի մրցակիցները լինելու են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Դին Լիժենը (Չինաստան) եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):


Մրցաշարը կայանալու է մայիսի 27-ից հունիսի 8-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին