Նոյեմբեր 19, 2024
11649 դիտում

Լոնդոնում Արոնյանը միավորները կիսել է Կարուանայի հետ


Լուսանկարը` flicker.com


Մեկօրյա դադարից հետո Լոնդոնում կայացել են London Chess Classic-ի 2-րդ տուրի պարտիաները:

Ինչպես առաջին տուրում, այս անգամ եւս բոլոր խաղատախտակների վրա գրանցվել են ոչ-ոքի հաշիվներ: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով միավորները կիսել է Ֆաբիանո Կարուանայի (ԱՄՆ) հետ:

Մրցաշարի բոլոր մասնակիցներն ունեն 1-ական միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով առաջատարը Սերգեյ Կարյակինն (Ռուսաստան) է, Արոնյանն ընթանում է 3-րդ տեղում:

Այսօր հայ շախմատիստն ուժերն է չափելու Կարյակինի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին