Մայիս 12, 2025
7072 դիտում

Աշխարհի գավաթում հայ շախմատիստներից պայքարում է միայն Արոնյանը


Լուսանկարը` tbilisi2017.fide.com


Թբիլիսիում շարունակվում է Աշխարհի գավաթի խաղարկությունը, եւ այսօր կայանալու են երկրորդ շրջանի պարտիաները:

Երեկ թայ-բրեյքում Հայաստանի երկու շախմատիստ պարտություն են կրել ու լքել պայքարը: Հրանտ Մելքումյանը ընդհանուր 2,5:1,5 հաշվով զիջել է Բորիս Գրաչեւին (Ռուսաստան), իսկ Հովհաննիսյանը՝ նույն հաշվով Մաքսիմ Ռոդչտեյնին (Իսրայել):

Երկրորդ շրջանի ուղեգիր ավելի վաղ ձեռք էր բերել Լեւոն Արոնյանը, որն այսօր ուժերն է չափելու Հոու Յիֆանի (Չինաստան) հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին