Ապրիլ 30, 2024
6220 դիտում

Սերգեյ Մովսիսյանը «Ռեյկյավիկ Օփենում» զբաղեցրել է 3-րդ տեղը


Լուսանկարը` fide.com


Իսլանդիայում ավարտվել է «Ռեյկյավիկ Օփեն» շախմատային միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը:

Վերջին տուրում Մովսիսյանն ուժերն է չափել Մուստաֆա Յիլմազի (Թուրքիա) հետ: Հայ շախմատիստը հաղթել է մրցակցին ու վաստակել 8 միավոր: Նա երկրորդ տեղը զբաղեցրած հոլանդացի Յորդեն վան Ֆորեսթին զիջել է միայն լրացուցիչ ցուցանիշներով ու ելույթն ավարտել է երրորդ տեղում:

Մրցաշարի հաղթող է դարձել Անիշ Գիրին (Հոլանդիա) 8,5 միավորով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին