Մայիս 21, 2024
4462 դիտում

Արոնյանի հաղթանակի շնորհիվ մեր ընտրանին առաջ անցավ Ուկրաինայից


Լուսանկարը` Առաջնության պաշտոնական կայք


Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ծաղկաձորում ընթացող Աշխարհի թիմային առաջնությունում տարել է առաջին հաղթանակը:

Հայ շախմատիստներն ուժերն են չափել առաջատարներից մեկի` Ուկրաինայի հետ: Հաղթական միավորը մեր թիմի համար վաստակել է Լեւոն Արոնյանը, որն ուժեղ է գտնվել Ռուսլան Պոնոմարյովից:

Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Վասիլի Իվանչուկի, Հրանտ Մելքումյանն էլ Ալեքսանդր Մոիսեենկոյի հետ: Վերջինը պարտիան ավարտել է Սերգեյ Մովսիսյանը, որը սպիտակ խաղաքարերով միավորները կիսել է Պավել Էլյանովի հետ:

Հայաստանի հավաքականը հաղթել է 2,5:1,5 հաշվով ու վաստակել թիմային առաջին միավորը:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին