Ապրիլ 19, 2025
334 դիտում

Մարտի 15-ին Հովհաննես Բաչկովն իր 7-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում


Լուսանկարը` boxen247.com


Հովհաննես Բաչկովը Դուբայում շարունակում է մարզվել ու պատրաստվել մարտի 15-ին պրոֆեսիոնալ ռինգում իր հերթական մենամարտին:

Երեկոյի ընթացքում 7 մենամարտ է կայանալու, որոնցից գլխավորը Եվրոպայի չեմպիոնի, Օլիմպիական ու Աշխարհի բրոնզե մեդալակրի եւ Ջոնո Քերոլ անվամբ հայտնի իռլանդացի Ջոնաթան Բեսֆորդի մասնակցությամբ են լինելու:

Բաչկովը իր հաշվին առայժմ 6 մենամարտ ու նույնքան էլ հաղթանակ ունի: Վերջին անգամ նա վնասվածքից ապաքինվելուց ու 1,5 տարվա դադարից հետո 2024-ի դեկտեմբերին է ռինգ վերադարձել եւ հաղթել Սվահիբու Ռամադհանին (Տանզանիա):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին