Երեւանի «Դինամո» մարզադահլիճում այսօր ավարտվելու է Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը։
Ժամը 13։00-ին մեկնարկելու են եզրափակիչ մենամարտերը։ Կանանց պայքարում ռինգ են դուրս գալու Ջուլիետա Մարգարյան-Արեւիկ Դոխոլյան (52 կգ), Եկատերինա Սիչեեւա-Լուսյա Ավետիսյան (54 կգ), Տաթեւիկ Խաչատրյան-Ջուլիա Լալայան (57 կգ), Մարգարիտա Աղաբաբյան-Լիանա Մարտիրոսյան (60 կգ), Անահիտ Միքայելյան-Անի Հովսեփյան (70 կգ) զույգերը։
Այունհետեւ պայքարի մեջ են մտնելու տղամարդիկ։ Չեմպիոնության համար կպայքարեն հետեւյալ բռնցքամարտիկները՝ Բարեղամ Հարությունյան-Սեյրան Վարդանյան (48 կգ), Հմայակ Հարությունյան-Արեն Ասլամազյան (51 կգ), Դավիթ Եգորյան-Հայկ Ալարբեկյան (54 կգ), Ռուսլան Ասլիկյան-Ժիրայր Սարգսյան (57 կգ), Արթուր Բազեյան-Արթուր Սահակյան (60 կգ), Նարեկ Հովհաննիսյան-Արթուր Շախպազյան (63,5 կգ), Արարատ Հարությունյան-Հարություն Հակոբկոխյան (67 կգ), Զավեն Գալստյան-Յուրա Բաբլումյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան-Աղվան Ալեքսանյան (75 կգ), Համբարձում Հակոբյան-Համլետ Ադամյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան-Գոռ Ներսեսյան (86 կգ), Դավիթ Սիմոնյան-Անուշավան Մխիթարյան (92 կգ) եւ Իշխան Հովսեփյան-Դավիթ Չալոյան (+92 կգ)։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: