Հունվար 08, 2025
236 դիտում

Հունվարի 17-ին Երեւանում 2-րդ անգամ կանցկացվի «IBA-ի չեմպիոնների գիշեր»-ը


Լուսանկարը` Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիա


Հունվարի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ կայանալու է «IBA-ի չեմպիոնների գիշեր» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ դուրս կգան նաեւ Հայաստանի ներկայացուցիչները:

Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակիչի շրջանակում կմրցի կուբացի Լենիեր Պերոյի հետ։

Մենամարտեր կանցկացնեն նաեւ Նարեկ Մանասյանը, Արթուր Բազեյանը, Արարատ Հարությունյանը, Գուրգեն Մադոյանն ու Կարեն Տոնականյանը, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Երեկոյի գլխավոր մենամարտում կխաղարկվի WBA Ասիայի չեմպիոնական գոտին, որի համար կմրցեն ռուս Պավել Սոսուլինն ու ֆիլիպինցի Կառլո Բակարոն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին